ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի խոշորցված համայնքի Քասախ վարչական շրջանի կենտրոնական հատվածում՝ Վ. Սարգսյան փողոց 8/4 շինություն հասցեում, գտնվում է 8740 քմ հողամասը, որի վրա առկա է 1830.3 քմ մակերեսով երկհարկանի շինություն։
Նախատեսվում է վերկառուցել երկհարկանի շինությունը և կառուցել 3-րդ հարկ։ Ընդհանուր վերակառուցման արդյունքում լինելու է 2380.6 քմ ժամանակակից բիզնես կենտրոն։
ՀԱՐԿԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- 1-ին հարկում ընդհանուր 765.1քմ տարածքում նախատեսվում է գրասենյակային տարածքներ, ադմինիստրատիվ սենյակներ, բուֆետ, դահլիճ սպասասրահ և այլն։
- 2-րդ հարկում ընդհանուր 766.9քմ տարածքում նախատեսվում է գրասենյակային տարածքներ, օժանդակ սենյակներ և ճեմասրահ։
- 3-րդ հարկում ընդհանուր 848.6քմ տարածքում նախատեսվում է գրասենյակային տարածքներ, ճեմասրահ և այլն։